Վահագն Չախալյանն ազատության մեջ է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 24, 2013 19:25

Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանն արդեն ազատության մեջ է:

Այս պահին նա գնում է  Թբիլիսի հանդիպելու վիրահայոց թեմի առաջնորդի հետ: Նա կայցելի նաև հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցի:

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել էր 2008թ. հուլիսի 21-ին։ 2009 թ. ապրիլի 7-ին դատավարության արդյունքում դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով:

Նշենք, որ Վրաստանի վարչապետի Հայաստան կատարած այցի ժամանակ պատասխանելով հայ պատգամավորների հարցադրումներին «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Ռուսլան Պողոսյանը հավաստիացրել էր, որ թեպետ համաներումը չի տարածվել Վահագն Չախալյանի վրա, սակայն լուծումներ կգտնվեն:

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply