Հիլարի Քլինթոնը պատրաստ է թողնել պետքարտուղարությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2013 18:54

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդես է եկել Սենատի արտաքին կապերի կոմիտեում և հայտարարել, որ պատասխանատվություն է կրում 2012 թվականի սեպտեմբերի 11-ին լիբիական Բենգազիում ամերիկյան դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի և հյուպատոսարանի երեք աշխատակիցների մահվան համար: «Ինչպես բազմիցս ասել եմ, ես դրա համար պատասխանատվություն եմ կրում: Ոչ ոք չի կարող ավելի մեծ պատասխանատվություն կրել և ջանալ ուղղել բոլոր սխալները, ինչքան որ ես: Ես պատրաստ եմ թողնել պետքարտուղարությունը, որպեսզի մեր երկիրը ավելի անվտանգ և ուժեղ լինի»,-Քլինթոնի խոսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:
Բենգազիում տեղի ունեցած դեպքի լսումները պետք է տեղի ունենային դեռևս դեկտեմբեր ամսին, սակայն հետաձգվել էին Քլիթոնի հիվանդության պատճառով: «Ինձ չի անհանգստացնում անկախ փորձագետների հետաքննության գաղտնիությունը: Ես կարող էի թաքցնել դրանց արդյունքները և հեռանալ, ինչպես դա արվել է նախկինում և՜ հանրապետականների, և՜ դեմոկրատների օրոք: Բայց ես այդպիսի մարդ չեմ, և դա չեմ անի»,-նշել է Քլինթոնը:

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply