Սպասվում են թույլ տեղումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2013 17:46

Հանրապետության տարածքում`

Հունվարի 25-29-ը Հանրապետության արևմտյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Քամին` հարավային 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և մառախուղ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում`

Հունվարի 25-26-ը, 28-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Հունվարի 27-ին և 29-ին սպասվում են տեղումներ:

Երևանի հունվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 14.10C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -22.30C (1894 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան – 4.30C

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply