2012-ին Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որևէ զարգացում տեղի չի ունեցել Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 24, 2013 15:55

2012 թ. Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որևէ զարգացում տեղի չի ունեցել: Ինչպես նշված է Հայաստանի ԱԳՆ-ի 2012թ. զեկույցում, տարվա ընթացքում միջազգային հանրությունը տարբեր առիթներով վերահաստատել է հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրոքորշմանն իր աջակցությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման արձանագրությունները ստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում: Սակայն երկու երկրների խորհրդարաններում արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվել էր Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply