ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Որոշ ակտիվություն առկա էր նախքան քարոզարշավի պաշտոնական մեկնարկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2013 16:27

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ), Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) և Եվրախորհրդարանը նախատեսում են դիտորդների պատվիրակություններ ուղարկել ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը դիտարկելու համար։ Այս մասին նշվում է ԵԱՀԿ/Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Ընտրությունների դիտորդական առաքելության 2013 թ. փետրվար 18-ի Հայաստանի Հանրապետության Նախագահական ընտրությունների շրջանակում 2013 թ. հունվարի 10–16-ն ընդգրկող միջանկյալ զեկույցում:

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ «այս ընտրությունները կլինեն առաջին նախագահական ընտրությունները, որոնք կանցկացվեն 2011 թվականի մայիսին ընդունված նոր Ընտրական oրենսգրքի համաձայն։ Նոր Օրենսգիրքը գնահատվել է իբրև համապարփակ և տրամադրում է ամուր հիմքեր ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար։ Միաժամանակ, Օրենսգրքում դեռ կան հատվածներ, որոնք բարելավման կարիք ունեն»:

Անդրադառնալով թեկնածուների քարոզարշավի անցկացման խնդրին դիտորդական առաքելությունը նշում է, որ «նախընտրական քարոզչական որոշ ակտիվություն արդեն առկա էր նախքան քարոզարշավի պաշտոնական մեկնարկը՝ հիմնականում ինտերնետային կայքերի և սոցիալական ցանցերի միջոցով»:

«Փաստինֆո»

Դիտվել է 853 անգամ:
Print Friendly

Leave a Reply