Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի նախագահի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2013 16:16

Հունվարի 24-ին Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի ունեցող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Շվեյցարիայի նախագահ Ուելի Մաուրերի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը իրենց գոհունակությունն են հայտնել երկկողմանի հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Կողմերը կարևորել են տարբեր ոլորտներում, մասնավորապես էներգետիկայի ոլորտում  երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “1news.az” կայքը, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, նախագահները նաև դիտարկել են հայ-ադրբեջանական, ղարաբաղյան կոնֆլիկտի ուղղությամբ տարվող բանակցային գործընթացի ներկայիս վիճակը:

Դիտվել է 701 անգամ:
Print Friendly

Leave a Reply