Թուրքիայում 15-ամյա աղջիկը աղբարկղն է նետել իր նորածին երեխային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2013 15:39

Թուրքիայի Իզմիտ քաղաքում 15-ամյա մի աղջկա ուժեղ արյունահոսության պատճառով տեղափոխել են պետական հիվանդանոց: Բժիշկները, զննելով նրան, որոշ կասկածներ են ունեցել և ոտիկանություն կանչել:

Ինչպես հաղորդում է «Doğan» լրատվական գործակալությունը, ոստիկանությունը հարցաքննել է 15-ամյա աղջկան և նրա մորը:  Պարզվել է, որ աղջիկը անօրինական կապից հղիացել է և տանը լույս աշխարհ է բերել իր երեխային, ապա նրան նետել է աղբարկղը: Նորածին երեխայի դիակը հայտնաբերվել է քաղաքային աղբարկղում:

Այս դաժանության հեղինակները`մայրն ու սեփական երեխային աղբարկղը նետած աղջիկը,  կալանավորվել են: 15-ամյա աղջիկը տեղափոխվել է հոգեբուժարան:

Դիտվել է 780 անգամ:
Print Friendly

Leave a Reply