Դավութօղլուն հանդիպել է Իվանիշվիլիի հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | հունվարի 24, 2013 15:32
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Rixos հյուրանոցում հանդիպել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման եղել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը: Իվանիշվիլին հայտնել է իր հետաքրքրվածությունը Վրաստանում թուրքական ներդրումների բարձրացման հարցում, ինչպես նաև նշել է էներգետիկայի և տրանսպորտի բնագավառում համագործակցության ամրապնդման մասին: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանի օրակարգային հարցեր:
Դիտվել է 756 անգամ:





Facebook
Tweet This