«Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված ընտանիքներին շարունակում են օժանդակել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2013 15:30

Կալիֆորնիայի «Փարոս» հիմնադրամը «Փարոս հարյուր հանուն հարյուրի» ծրագրի շրջանակներում, Նյու Յորքից «Դադուրյան» հիմնադրամի օժանդակությամբ օրերս «Շիրակ կենտրոնի» համագործակցությամբ իրականացրեց «Գյումրու ձմեռ» բարեգործական ծրագիրը : Գյումրու վագոն-տնակներում և կիսախարխուլ շենքերում ապաստանած, սոցիալապես ծանր պայամններում գտնվող շուրջ 60 ընտանիքի հատկացվել է վառելափայտ՝ 30խմ և 350 անչափահա երեխաների ու պատանիների` ձմեռային կոշիկներ ու վերարկուներ:

Գյումրու տնակային ավաններում իրականացրած բարեգործական ծրագրի երկրորդ փուլի մասին պատմող, «Շիրակ կենտրոն»-ի կողմից պատրաստած տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
Ավելացնենք, որ բարեգործական ակցիայի առաջին փուլի մասին պատմող` «Ամերիկյան հիմնադրամները` գյումրեցի անօթևաններին» տեսանյութը հրապարակվել էր օրեր առաջ:

Հ.Գ. «Շիրակ կենտրոնը» «Փարոս» և «Դադուրյան» հիմնադրամներին գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքների անունից իր երախտագիտությունն է հայտնում -20-27օ ցրտի պայմաններում վաղուց շարքից դուրս եկած տնակներում բնակվող ընտանիքներին վառելափայտով, կոշիկներով և վերարկուներով օժանդակելու համար:

Դիտվել է 794 անգամ:
Print Friendly

Leave a Reply