Գերմանիան Թուրքիային ճնշում է Կիպրոսի հարցով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | աշխարհ | March 30, 2010 2:18
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Թուրքիային նրա եվրոինտեգրացման գործընթացի շրջանակներում բացել ծովային ու օդային նավահանգիստները Կիպրոսի Հանրապետության հետ. այս մասին հաղորդում է РИА Новости-ը:
Թուրքիայի ԵՄ անդամագրվելու բանակցությունները սկսվել են 2005 թվականից: Փորձագետների կանխատեսումներով Անկարան ԵՄ լիիրավ անդամ կարող է դառնալ 10-15 տարիների ընթացքում: Անդամակցության ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից է բազմամյա կիպրական հիմնախնդիրը:
Անկարան բազմիցս հայտարարել է, որ չի բացի իր նավահանգիստները Կիպրոսի Հանրապետության հետ մինչև չվերանա Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը չճանաչելու միջազգային իզոլացիան: Թուրքիան նաև հրաժարվում է ճանաչել ԵՄ անդամ հանդիսացող Կիպրոսի Հանրապետությունը
«Կարևոր է կատարել Անկարայի արձանագրությունը»,-Անկարայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի-ասուլիսի ժաանակ հայտարարեց Մերկելը` նկատի ունենալով 2005 թվականին թուրքական կողմի ստորագրած լրացուցիչ արձանագրությունը անցակետի միության մասին, որը ենթադրում էր Կիպրոսի Հանրապետության հետ նավահանգիստների բացում:
Մերկելը Թուրքիա է մեկնել երկուշաբթի երկօրյա այցով:






Facebook
Tweet This
Email This Post
