Թուրքիայի խորհրդարանը ընդունել է մայրենի լեզվով պաշտպանվելու օրինագծի առաջին հոդվածը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2013 15:00

Թուրքիայի ազգային մեծ ժողովում երկարատև քննարկումներից և վիճաբանություններից հետո ընդունվել է “Մայրենի լեզվով պաշտպանվելու” մասին օրինագիծ, հաղորդում է թուրքական “Radikal” թերթը:

Օրինագծին դեմ են հանդես եկել Ազգայնական շարժում և Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորները: Նրանք վիճաբանել են իշխող թուրքական Արդարություն և զարգացում ու քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունների պատգամավորների հետ:

Համաձայն ընդունված օրինագծի առաջին հոդվածի`ամբաստանյալները դատարանում կարող են պաշտպանվել մայրենի լեզվով: Նրանք նաև կարող են պահանջել թարգմանիչ`մեղադրական զեկույցի ընթերցման և իր պաշտպանական ճառի ժամանակ: Թարգմանիչին հատուկ ցուցակից ընտրելու է ամբաստանյալը:

 

Դիտվել է 684 անգամ:
Print Friendly

Leave a Reply