Մնացել է երեք տուր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 24, 2013 14:00

Վեյկ ան Զեեում շարունակվող շախմատի փառատոնի գերմրցաշարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանն առավելության հասավ չինացի Վան Հաոյի նկատմամբ: Առաջատարը` նորվեգացի Մագնուս Կառլսենը, ստիպեց անձնատուր լինել հոլանդացի Էրվին Լ՛Ամիին:

Հիկարու Նակամուրան հաղթեց Ֆաբիանո Կարուանային, Հոու Հիֆանը` Պենտելա Հարիկրիշնային, Պետեր Լեկոն`Իվան Սոկոլովին: Վիշվանաթան Անանդ – Սերգեյ Կարյակին, Լյուկ վան Վելի – Անիշ Գիրի պարտիաներն ավարտվեցին ոչ- ոքի:

Կարլսենը 8 միավորով գլխավորում է աղյուսակը: Անանդը, Արոնյանը,  Նակամուրան ունեն 6,5-ական միավոր և բաժանում են 2-4-րդ տեղերը: Կարյակինն ու Լեկոն վաստակել են 5,5-ական, իսկ Հարիկրիշնան ու վան Վելին՝ 5-ական միավոր:

Մրցաշարի ավարտին մնում է 3 տուր

Դիտվել է 760 անգամ:
Print Friendly

Leave a Reply