Մոսկվայի մետրոյում պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 38-
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 29, 2010 20:05
Մոսկվայի մետրոյի ՙԼուբյանկա՚ եւ ՙՊարկ կուլտուրի՚ կայարաններում մարտի 29-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է 37, տուժել` 102 մարդ: Տուժածներից 65-ը տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Նրանցից 8-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, եւս 25-ինը` ծանր: Ավելի ուշ, հիվանդանոցում, մահացել է վիրավորներից մեկը: Այսպիսով, Մոսկվայի ժամանակով ժամը 16-ի դրությամբ, զոհվածների թիվը հասել է 38-ի:
Վիրավորների թվում են երկու հայազգիներ` 18-ամյա Հասմիկ Ժորայի Մարտիրոսյանը եւ 55-ամյա Աննա Հովհանննեսի Փորքաշայանը: Զոհվածներից 16-ի` 3 տղամարդու եւ 13 կնոջ, ինքնությունը դեռեւս պարզված չէ: Մնացած 22 զոհվածների մեջ հայազգիներ չկան:
Պայթյունների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ-ի քրեական օրենսգրքի 205-րդ`ՙԱհաբեկչություն՚ հոդվածով: Պայթյունները, ըստ նախնական վարկածի, իրականացրել են մահապարտ կին ահաբեկիչները: Մոսկվայի իշխանությունների որոշմամբ, մարտի 30-ը հայտարարվել է սգո օր:
Գայանե Մելիքյան






Facebook
Tweet This
Email This Post
