Ադրբեջանում տեղի է ունեցել մեծամասշտաբ բողոքի ակցիա (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2013 13:24

Ադրբեջանի Իսմայիլլի քաղաքում, որը մեծամասամբ բնակեցված է լեզգիներով, հունվարի 23-ի գիշերը անկարգություններ են տեղի ուենեցել:

Վուգար Ալեքփերովը հունվարի 23-ին Իսմայիլլիական շրջանում ենթարկվում է ավտովթարի: Որոշ տեղեկությունների համաձայն` ավտոմեքենայում եղել է նաև շրջանի ղեկավարի որդին`Նիզամի Ալեքփերովը: Վուգար Ալեքփերովը Ադրբեջանի Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Ֆիզուլի Ալեքփերովի որդին է, իսկ Իսմայիլլիական շրջանի գործադիր իշխանության ղեկավարը` Ֆ. Ալեքփերովի եղբայրը: Ավտովթարից հետո ծեծկռտուք է սկսվել Վ. Ալեքփերովի և բնակիչների միջև: Նախարարի որդին վիրավորել է տեղի բնակչությանը: Որից հետո բնակիչները այրել են նրա ավտոմեքենան: Ոստիկաններ են ժամանել տարբեր շրջաններից, հաղորդում է “Lezgistan.tv” կայքը:

Այնուհետև ամբոխը շարժվել է “Չըրագ” հյուրանոցի ուղղությամբ (այն պատկանում է շրջանի ղեկավարին) և ցանկացել է այրել այն, սակայն ոստիկանությունը խանգարել է նրանց: Դրա փոխարեն այրել են հյուրանոցի շուրջ գտնվող ավտոմեքենաները, ոչնչացրել հյուրանոցի գույքը` թույլ չտալով հրշեջներին մոտենալ: Դեպքի վայր են ժամանել նաև ներքին գործերի դասակները:

Շրջանի ղեկավարը ընտանիքի հետ միասին հեռացել է Իսմայիլլիական շրջանից:

Գիշերը ժամը 3-ի մոտակայքում Իսմայիլլիական շրջանում ավարտվել է ցույցը: Ցուցարարները հեռացել են, սակայն հայտարարել են, որ պահանջելու են շրջանի ղեկավարի հրաժարականը: Հակառակ դեպքում շարունակվելու են բողոքի ցույցերը:

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply