Քարաթափում Հաղթանակ կամրջի մոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2013 13:16

Հունվարի 24-ին, ժամը 10.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցի հա­րա­կից սարալանջից (Հաղթանակ կամրջի մոտակայք) տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևան­քով ավտոճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 10.59-ին փրկարաները քարերը հեռացրել են ճանապարհից, և երթևեկությունը վերականգնվել է:

Դիտվել է 683 անգամ:
Print Friendly

Leave a Reply