Կառավարությունը կքննարկի ուսանող մայրերին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրելու հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 24, 2013 13:08

Այսօր տեղի ունեցած նիստում գործադիրը քննության է առել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։

Նրանք առաջարկում են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրել բոլոր երեխաներին` անկախ ծնողների աշխատող լինելու հանգամանքից։

Կառավարությունը, որպես ընդառաջ քայլ, պատրաստակամություն է հայտնել նախագծի հեղինակների հետ քննարկել ուսանող մայրերին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք տրամադրելու հնարավորության հարցը։

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply