ՙ«Հայաստան» հիմնադրամն աջակցում է սիրիահայերին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 24, 2013 13:01

Սիրիահայության աջակցության ծրագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է սատարել դժվար կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին:

Հիշեցնենք, որ 2012 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության նախագահ,«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը որոշում էր կայացրել դրամային եւ արտարժութային բանկային հաշիվներ բացել սիրիահայությանն օժանդակելու նպատակով: Հավաքագրված միջոցներով Հիմնադրամը ֆինանսավորել է Հալեպ-Երեւան-Հալեպ չվերթները, ինչպես նաեւ իրականացրել ծրագրեր առողջապահական ու կրթական ոլորտներում, մասնավորապես, ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկով Հիմնադրամը հոգացել է երկու սիրիահայերիի բարդ վիրահատությունների ծախսերը եւ շարունակում է հայաստանյան 14 ուսումնական հաստատություններում սովորող 69 ուսանողների ուսման տարեկան վարձի վճարումները: Հաստատությունների ցանկը ներկայացված է ստորեւ.

1. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան – 11 ուսանող
2. Երեւանի պետական համալսարան – 16 ուսանող
3. Երեւանի Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարան – 9 ուսանող
4. Երեւանի Մ.Մաշտցի անվ. համալսարան – 1 ուսանող
5. Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան -13 ուսանող
6. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան -1 ուսանող
7. Երեւանի Խ.Աբովյանի անվ.հայկական պետական մանկավարժական համալսարան – 2 ուսանող
8. Երեւանի պետական հումանիտար քոլեջ -1 ուսանող
9. Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա – 3 ուսանող
10. ԳԱԱ գիտական կենտրոն – 2 ուսանող
11. Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիա – 2 ուսանող
12. ՙՀայաստանում ֆրանսիական համալսարան՚ հիմնադրամ -1 ուսանող
13. Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա – 6 ուսանող
14. Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա -1 ուսանող

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply