Հնդիկ կանանց դանակներ են բաժանվել ինքնապաշտպանության համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2013 12:38

Հնդկաստանում “Շիվ Սենա” կուսակցության ակտիվիստները կանանց սկսել են դանակներ բաժանել ու ինքնապաշտպանության հիմունքները  սովորեցնել:

“Շիվ Սենա”-ի մասնակիցները պլանավորում են Մահարաշտրա նահանգում 21 հազար դանակ բաժանել : Նրանց կարծիքով, բռնությունների դեպքում այդպես կանայք կկարողանան դիմադրություն ցույց տալ:

“Այնպես, ինչպես բանջարեղենն եք կտրատում, կտրեք այն մարդու ձեռքը, որը կփորձի դիպչել ձեզ”,-նման խորհուրդ է տալիս կուսակցության ներկայացուցիչը:

Հնդկասատանում խմբակային բռնաբարությունների խնդիրը սրվել է վերջին շրջանում: Ուսանողուհու հետ կատարվածն ու նրա մահը բողոքի ակցիաների պատճառ է դարձել, հասարակությունը պահանջում է   ոչ միայն մահապատժի ենթարկել բռնարարներին , այլև կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարի միջոցներ ձեռնարկել:

Դիտվել է 1382 անգամ:
Print Friendly

Leave a Reply