Իրանցի բժիշկը պատրաստվում է ձեռքի վրա աճեցված քիթը պատվաստել հիվանդին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2013 12:19

Բրիտանիայում բնակվող իրանցի բժիշկ Իսկանդեր Սեյֆալիանը հայտնագործել է մարդկային քիթը վերականգնելու հեղափոխական տեխնոլոգիա: Նա ցողունային բջիջների միջոցով հիվանդի թևի վրա քիթ է աճեցրել, հայտնում է  իրանական գործակալությունը:

Հիմա մնում է աճեցված քիթն անջատել թևից ու պատվաստել համապատասխան տեղում, նշում է գործակալությունը:

Բժիշկն աշխատելու է իր բացահայտման ուղղությամբ, որպեսզի հետագայում կարողանա  փոխպատվաստման նպատակով այլ մարմնամասեր աճեցնել:

Իսկ բրիտանական ԶԼՄ-ները դեռևս նման վիրահատության մասին ոչինչ չեն հայտնում:

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply