Կանայք հոգնած ու ծեր են երևում չորեքշաբթի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2013 12:03

Մեծ Բրիտանիայի մասնագետները  զավեշտալի հետազոտություն են կատարել: Նրանք պարզել են, որ կանայք շատ հոգնած ու ծեր են երևում  չորեքշաբթի. ամեն դեպքում այդպես են կարծում իրենք, կանայք: Իսկ պատճառը` բուռն հանգստյան օրերն ու աշխատանքային սթրեսն են:

Ինչպես ցույց տվեց հարցումը,  կանանց 12%-ն ամենածանր, սթրեսային օր է համարում չորեքշաբթին: Այդ օրն էներգիան հասնում է նվազագույն նիշի, իսկ աշխատանքային սթրեսը, հակառակը, հասնում է գագաթնակետին: Հարցվածների չորրորդ մասը խոստովանել է, որ նման ճնշում  զգում է շաբաթական մի քանի անգամ, իսկ 19%-ը խոստովանել է, որ ուժերի անկում է զգում չորեքշաբթի, ճաշի ժամին, ու այդ լարվածությունը վերացնելու համար սկսում է քաղցրեղենն ու ուտելիքը չարաշահել:

Չորեքշաբթվա համեմատությամբ, ուրբաթն  ընկալվում է որպես շաբաթվա ամենաերջանիկ օրը. չէ որ առջևում երկար սպասված հանգստյան օրերն են:

Դիտվել է 1363 անգամ:
Print Friendly

Leave a Reply