Բաքվում կոշիկով հարվածել են դատավորի դեմքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2013 11:47

Բաքվի բողոքարկման դատարանում դատավոր Միրփաշա Հուսեյնովի դեմքին կոշիկով հարվածել են  այն բանից հետո, ինչ դատավորը չի բավարարել հավատացյալ Աբգյուլ Սուլեյմանովի բողոքը:

Դատավորը օրինական ուժի մեջ է թողել դատարանի ծանր հանցագործությունների վերաբերյալ վճիռը: Այդ պատճառով դատապարտյալի կողմնակիցներից մեկը զայրացել է և կոշիկով հարվածել դատավորին, հաղորդում է ադրբեջանական “Haqqin” թերթը:

Սուլեյմանովը ձերբակալվել էր 2011թ. օգոստոսին կրոնական և ռասայական ատելություն հրահրելու, զենք և թմրամիջոց պահելու մեղադրանքով: 2012 թ. օգոստոսին նա դատապարտվել էր 11 տարի ազատազրկման:

Նշենք, որ բողոք արտահայտելու նման ձև առաջին անգամ իրականացվել է 2008թ.-ի դեկտեմբերին իրանցի լրագրողի կողմից, որն ուղղված էր Ջորջ Բուշ կրտսերի դեմ:

 

 

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply