ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2013 11:32

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի է Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը:

Սելիմի լեռնանցքը բաց է:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Դիտվել է 708 անգամ:
Print Friendly

Leave a Reply