Վրաստանում ընդդիմադիրները Սահակաշվիլու համար “ամոթի միջանցք” են պատրաստել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2013 11:27

Թբիլիսիում Սահակաշվիլու դեմ բողոքի ակցիայի մասնակիցները “ամոթի միջանցք” են ստեղծել նախագահի նստավայրի մուտքի մոտ: Սակայն  ընդդիմության այդ ակցիան տապալվել է, քանի որ նախագահը, ցուցարարների խոսքով, շենքից հեռացել է գաղտնի ելքով:

Վրաց ընդդիմադիրները բողոքի ակցիաներ են կազմակերպում 2013-ի հունվարի 20-ից: Այդ օրն, ըստ Սահմանադրության, ավարտվել է Սահակաշվիլու 5-ամյա կառավարման ժամկետը: Սակայն, երկրի խորհրդարանը նախագահական ընտրությունները նշանակել է հոկտեմբերին` Սահակաշվիլուն  կառավարման ևս 10 ամիս տալով: Ներկայում Սահակաշվիլու` պաշտոնից հեռանալու օգտին է արտահայտվել երկրի ավելի քան 1 մլն բնակիչ:

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply