Զաբայկալյեում քեռին վառարանում այրել է իր զարմուհուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2013 11:17

Զաբայկալյեի Օլդոնդ գյուղում մայրն իր մեկուկես տարեկան դստեր մարմինը հայտնաբերել է վառարանում: Մինչ այդ կինը երեխային թողել էր իր եղբոր մոտ: Երեխայի մարմինն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Քննիչները ստուգել են  դեպքի վայրն ու հարցաքննել տան բնակիչներին, որտեղ հայտնաբերվել է երեխայի մարմինը:

Դատախազության տվյալներով, չորեքշաբթի երեկոյան 34-ամյա Անդրեյ Գաջիևի մոտ է եկել քույրը` իր ընկերոջ ու դստեր հետ` բաղնիքում լողանալու: Բաղնիքից հետո  հյուրերը կերուխում են արել, որից հետո կնոջ ընկերը քնել է, իսկ կինը հարևանների մոտ է գնացել փոքրիկի համար հագուստ բերելու: Կինը տնից բացակայել է ընդամենը 15-20 րոպե: Հետ գալով`  կինն իր երեխային չի գտել: Նա արթնացրել է ընկերոջը, հարևաններին կանչել ու դստերը փողոցում փնտրել: Չգտնելով, հետ է վերադարձել ու հոտ է զգացել, որից հետո վառարանում հայտնաբերել է դստեր մոխրացած մարմինը:

Անդրեյ Գաջիևի նկատմամբ գործ է հարուցվել: Նա 3-րդ կարգի հաշմանդամ է, ձեռքի 8 մատը բացակայում է: Քննիչները փորձում են բացահայտել հանցագործության հանգամանքները:

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply