Կատալոնիան մտադիր է դուրս գալ Մադրիդի իշխանությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2013 10:58

Կատալոնիան իր խորհրդարանի նոր հռչակագրի համաձայն, սկսել է կոչվել “սուվերեն քաղաքական ու իրավական օբյեկտ”:

Ինքնավարության նախագահ Արթուր Մասը մտադիր է   2014-ին  անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Դրա արդյունքները կներկայացվենՄադրիդին` որպես քաղաքական ուլտիմատում:

“Կատալոնիան չէր կամենում Իպանիայի հետ հարաբերությունները դադարեցնել, սակայն, երբ կամենում ես ինչ որ հարցի շուրջ պայմանավորվել, ու քեզ անընդհատ ասում են`  ոչ, ապա 2 տարբերակ գոյություն ունի. կամ վիրավորվել,  կամ էլ  քո շահերը պաշտպանելու ձև գտնել: Անկախությունը նման զենք է, կարծում է  “Կովեգենցիա ու Միություն” կուսակցության պատգամավոր Ռուլլը: Իսկ ունիտարիստները փորձում են կանխել Կատալոնիայի` երկրի կազմից դուրս գալը: Իսպանիայի ժողովրդական կուսակցության ֆրակցիայի պատգամավոր Սանտյագո Ռոդրիգեսը նշել է, որ ըստ օրենքի, եթե երկրի մի մասն առանձնանում է պետությունից, ապա այդ երկիրն այլևս ԵՄ մաս չի կազմում, ինչի հետևանքով մի շարք դժվարություններ կառաջանան:

Դիտվել է 1381 անգամ:
Print Friendly

Leave a Reply