ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում 2012թ. մուտքագրվել է 586 դիմում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 24, 2013 13:07

ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում 2012թ. ընթացքում ընդհանուր առմամբ մուտքագրվել է 392 քաղաքացուց ստացված 586 դիմում, որից` 60-ը կրկնակի և 26 քաղաքացիներից ստացված 134 կրկնօրինակ, նույնաբովանդակ դիմում:
Մուտքագրված դիմումներից 43-ը ՀՀ գլխավոր դատախազություն է վերահասցեագրվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում` 17-ը` ՀՀ Նախագահի, 6-ը` ՀՀ Ազգային ժողովի, 5-ը` ՀՀ ՄԻՊ աշխատակազմերից, 5-ը` այլ պետական մարմիններից, 3-ը` հասարակական և քաղաքական կազմակերպություններից և 7-ը` այլ մարմիններից:
Հաշվետու ժամանակահատվածում բաժին մուտքագրված դիմումներին ընթացք է տրվել կամ դրանք լուծման համար դատախազության այլ ստորաբաժանումներ և այլ մարմիններ են ուղարկվել օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում, անավարտ դիմումներ չկան, անչափահասների վերաբերյալ դիմումներ չեն ստացվել:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների բաժին մուտքագրված 586 դիմումներից.
75-ը բավարարվել է,
31-ը մերժվել է, որից 20-ը չի վերաբերել է դատախազի գործառույթներին:
15 դիմում թողնվել է առանց լուծման, քանի որ դիմումատուն չի կարողացել խնդրո առարկան հստակ շարադրել
5 դիմումի թղթակցությունը դադարեցվել է,
206 դիմումի տրվել է պարզաբանում,
15 դիմում ուղարկվել է այլ մարմին
239 դիմում ուղարկվել է դատախազության այլ ստորաբաժանումներ` դիմումում նշված փաստարկները ստուգելու համար:
Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժինը 2012թ. ընթացքում կազմակերպել է 236 քաղաքացու ընդունելություն (նախորդ տարվա 184-ի դիմաց, այսինքն` 52-ով ավելի):
Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի` 01.08.07թ. թիվ 53 հրամանի` 13.07.04թ. թիվ 277 հրամանում փոփոխություն կատարելու վերաբերյալ պահանջի` բաժինը ընթացք է տվել նաև բռնադատվածների վերաբերյալ դիմումներին.
42 քաղաքացուց ստացվել է 46 դիմում, այդ թվում 4-ը` կրկնակի (նախորդ տարվա նույն ժամանակահտվածում` 36 քաղաքացուց ստացվել է 41 դիմում, որից 5-ը` կրկնակի):
28 դիմում բավարարվել է և դրանց տրամադրվել է բռնադատված կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգ լինելու մասին տեղեկանք, 16-ով տրվել է պարզաբանում, 1 դիմում մերժվել է` տվյալ անձի կարգավիճակը «Բռնդատվածների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով նախատեսված պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ, և 1 դիմում ուղարկվել է դատախազության այլ ստորաբաժանում:

Դիտվել է 747 անգամ:
Print Friendly

Leave a Reply