McDonald’s-ը մահմեդական համայնքին 700.000 դոլար կվճարի սխալմամբ ոչ հալալ սննունդ մատուցելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2013 0:53

McDonald’s-ը Միչիգանի մահմեդական համայնքին կվճարի 700.000 դոլար իր արագ սննդի կետերից մեկի կողմից մահմեդականներին «ոչ հալալ» ուտելիք մատուցելու համար:
Տեղի մահմեդական համայնքի ներկայացուցիչ Ահմեդ Ահմեդը նշում է, որ 2011թ-ին ինքը Դեթրոյթի մոտակայքում գտնվող արագ սննդի կետում հավով սենդվիչ է պատվիրել և պարզվել է, որ այն հալալ չէ՝ չնայած ռեստորանում նշված էր, որ իրենք մահմեդական ավանդույթներին համապատասխան ուտելիք են մատուցում:
Այս դեպքից հետո Ահմեդը դիմել էր իրավաբանի և հետաքննություն էին սկսել: Այնուհետև հետաքննության արդյունքները ուղարկել էին McDonald’s-ի ադմինիստրացիա, և քանի որ այդ նամակը անպատասխան էր մնացել, Ահմեդը և իր իրավաբանը դատական գործ էին հարուցել, որից հետո արագ սննդի արտադրողը միանգամից համաձայնել էր վճարել 700.000 դոլար:
Ընկերությունը նշում է, որ իր աշխատակիցներին սովորեցնում է հալալ ուտելիքներ պատրաստել և նրանցից խիստ հետևողականություն է պահանջում այս հարցում:

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply