Թուրքիայում հայ-թուրքական աղե քարանձավներ կան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 22:34

Իգդիրից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող աղե քարանձավներից հարյուրամյակներ շարունակ աղ են հանել և օգտագործել: Այս հանքանյութը կարևոր է և՜ Թուրքիայի, և՜ Հայաստանի համար, քանի որ այս աղե քարանձավների մի մասը գտնվում է Հայաստանի սահմանին: 8 կմ խորության վրա գտնվող աղը կարող է հոգալ երկրի 450 տարվա աղի պաշարի պահանջը: «Այս աղե քարանձավներից շատ բարձր որակի աղ ենք արդյունահանում: Պատմական վաղ ժամանակներից`մոտ 1800-ական թվականներից տարածաշրջանի աղի պահանջը հենց այս պաշարներն են բավարարել: Այսօր այստեղ հարյուրավոր քարանձավներ կան, որտեղ մոտ 840 մլն տոննայի աղի պաշար կա: Իրականում այս քարանձավները պետք է հայտնի դարձնել աշխարհում: Այս քարանձավների մի մասի ընդերքը հասել է մինչև Հայաստան և հայերը նույնպես սկսել են աղ արդյունահանել»,-թուրքական «Haberler»–ը մեջբերում է Թուզլուջայի թաղապետ Ահմեդ Սայիդ Թյուրքյանի խոսքերը:

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply