Թուրքիայում քրիստոնյա դպրոցականները ստիպված են իսլամի դասերի հաճախել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 22:28

Թուրքական «Radikal»-ից Իսմայիլ Սայմազի հաղորդած լուրի համաձայն`Դիարբեքիրի բողոքական եկեղեցու հովիվ Ահմեդ Գյուվեների առաջին դասարանցի աղջիկը ստիպված է եղել մասնակցել կրոնական դասերին, որպեսզի նույն դասարանում չմնա կամ էլ չհեռացվի դպրոցից: Ուսումնական ծրագրում ներառված ընտրովի երեք դասերից`կրոնի մշակույթ, կրոնական բարոյագիտություն և կրոն դասերից ընտրել է առաջինը, քանի որ մյուս երկուսի համար դասարան չի բացվել: Դասի ընթացքում աշակերտները սովորելու են կրոնի հիմնական դրույթները, Ղուրան և մարգարեների կյանքի պատմությունները:
Իր քրիստոնյա երեխային հարկադրաբար իսլամի դասերի ուղարկած հայրը բողոքել է նման անարդարության դեմ և նշել, որ դստերը արդեն մի քանի անգամ դպրոցից դպրոց է տեղափոխել, սակայն անօգուտ:

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply