Ժողովուրդը թալիբների դեմ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 22:23

Աֆղանստանի Գիլմենի շրջանում ժողովուրդը ապստամբել է Թալիբանի դեմ: Շրջանի ոստիկանապետ Շամիմ Ահմեդ Նուրզեյը նշել է, որ տեղի բնակչությունը չափազանց դժգոհ է թալիբների գործողություններից, որոնք խախտել են շրջանի կայունությունն ու խաղաղ կյանքը:
«Թալիբները փակում են ջրամատակարարման ուղիները, ինչի հետևանքով տուժում են ցանքերը, նրանք ժողովրդից խլում են պարենամթերքը, այստեղից քշում են երիտասարդներին և ուժով նրանց ահաբեկիչներ են դարձնում»,-«Anadolu» գործակալությունը վկայակոչում է տեղի համայնքի առաջնորդներից մեկի խոսքերը:
Նման պայմաններում ժողովուրդը ստիպված է ինքն իրեն պաշտպանել թալիբներից:

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply