Սամաթյայում ևս մեկ հարձակում հայ տարեց կնոջ վրա. թաղամասում վտանգավոր է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 21:50

    Երեկ երեկոյան Ստամբուլի Սամաթյա թաղամասում ևս մեկ հայ տարեց կին հարձակման է ենթարկվել: Ինչպես հաղորդում  է «Ակօսը»`հարձակումը տեղի է ունեցել Աքսարայ թաղամասի ոստիկանական բաժանմունքի մոտակայքում, հանցագործը ամբողջությամբ սև հագած, դիմակավոր մոտ 35 տարեկան տղամարդ է եղել: Հարևանները, լսելով կնոջ ճիչի ձայները, օգնության են հասել, հանցագործն էլ այդ պահին փախուստի է դիմել:

Հանցագործը Սամաթյայի բնակչուհի 80-ամյա Սուլթան Այքարին դաժան ծեծի է ենթարկել: Հայտի է դարձել, որ ծեծի ժամանակ կոտրված ակնոցի ապակին վնասել է կնոջ աչքը: Վերջինս այսօր վիրահատության է ենթարկվել: Սուլթան Այքարի դուստրը`Մարյամ Յելեգեն պատմում է, որ Սամաթյայում վերջերս տեղի ունեցած սարսափելի դեպքերից հետո նա ոչ մի րոպե տարեց մորը մենակ չէր թողնում: Նա նշել է, որ հանցագործը մոր վրա հարձակվել է այն պահին, երբ կինը իր տան շենք մտնելիս է եղել: Դիմաակավոր տղամարդը նրան բռունցքով հարվածել և գետնին է տապալել, ապա շարունակել է հարվածներ հասցնել: Կինը փորձել է փախչել և շենք մտնել, սակայն չի ստացվել: Այդ ժամանակ նա սկսել է օգնություն կանչել:

Հիշեցնենք, որ սա արդեն նման երրորդ դեպքն է, ինչից հետևում է, որ Սամաթյան վտանգավոր է դարձել տարեց կանանց համար: Հայ համայնքը խորապես մտահոգված է և պահանջում է անհապաղ միջոցների ձեռնարկում:

 

 

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply