Տղամարդկանց պակասի պատճառով Ասադը կանանց բանակ է հավաքում (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 21:45

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադը իր բանակի կրճատման հետևանքով առաջացած բացերը լրացնելու համար հավաքել է ավելի քան 500 կանանցից բաղկացած բանակ անցագրային կետերը հսկելու և անվտանգության նկատառումներով ստուգումներ անցկացնելու համար:

Կանանց բանակը ընդգրկվել է 10.000 մարդուց բաղկացած ազգային անվտանգության հատուկ ուժերի կազմի մեջ, որը Ասադի հիմնական ուժն է:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիական կոնֆլիկտը կշարունակվի այնքան ժամանակ մինչև Բաշար ալ-Ասսադի հակառակորդները չդադարեն պահանջել նրա հրաժարականը և չբանակցեն նրա կառավարության հետ:

Սիրիայի պատերազմը շարունակվում է արդեն 22 ամիս, որի ընթացքում սպանվել են ավելի քան 60.000 մարդ:

http://www.liveleak.com/view?i=751_1358532937

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply