Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործով դատարան ներկայացված երկու դիմումների քննությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 23, 2013 21:08

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործով դատարան ներկայացված երկու դիմումների քննությունը, որոնք դատարանը որոշել է միավորել մեկ վարույթի շրջանակներում և քննել որպես մեկ գործ: Գործի փաստերը վերաբերում են 2008թ. փետրվարի 23-ին Արգավանդի խաչմերուկում ոստիկանության կողմից կիրառված ուժի, այդ ընթացքում հրազենային վնասվածք պատճառելու և իշխանությունների կողմից բժշկական օգնություն չցուցաբերելու, հետագայում մեղադրանքի առաջադրման, խափանման միջոց կալանքի օրինականության, դատապարտյալների հիվանդանոցում կալանքի պայմանների, ծանր առողջական վիճակի պայմաններում դատաքննությանը մասնակցելուն պարտադրելու, գործով ըստ էության դատաքննության և հարազատների նկատմամբ հետապնդումների հանգամանքներին:
2012 թվականի դեկտեմբերի 11-ին եվրոպական դատարանը որոշում է կայացրել գանգատը ծանուցել ՀՀ կառավարությանը՝ առաջադրելով հետևյալ հարցերը.

1. Արդյոք 2008 թվականի փետրվարի 23-ին Արգավանդի խաչմերուկում ոստիկանության աշխատակիցների կողմից ոստիկանական օպերացիայի ընթացքում դիմողի նկատմամբ կիրառված ուժը համապատասխանում էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված երաշխիքներին: Ավելին, արդյոք քննչական մարմինները կատարել են արդյունավետ քննություն դիմողի այն պնդումների առնչությամբ, որ իր նկատմամբ կիրառվել էր ոչ անհրաժեշտ ուժ՝ ըստ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջի: Կառավարությունից խնդրում ենք հայտնել Դատարանին, ինչպես նաև ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, ոստիկանական օպերացիայի ընթացքում ոստիկանության աշխատակից Ռ.Մ.-ի կողմից կրակոց արձակելու էպիզոդի հետ կապված քննության արդյունքների վերաբերյալ՝ որին անդրադարձել է Քրեական վերաքննիչ դատարանը 2008 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման մեջ:
2. Արդյոք ոստիկանության աշխատակիցները դիմողին տրամադրել են շտապ ու պատշաճ բժկական օգնություն ոստիկանական օպերացիայից հետո և ձերբակալման տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում: Եթե ոչ, արդյոք նման բժշկական օգնություն չտրամադրելը չի խախտել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված դիմողի իրավունքները:
3. Արդյոք մինչդատական կալանքի տակ գտնվելիս դիմողին տրամադրվել է պատշաճ բժշկական օգնություն: Եթե ոչ, արդյոք դիմողի կալանքը նման պայմաններում հանդիսանում էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կալանքի տակ գտնվելիս անհնարին էր տրամադրել պատշաճ բժշկական օգնություն: Արդյոք դիմողը ենթարկվել է արգելված վերաբերմունքի, ըստ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, այն հիմքով, որ կալանքի հիմնական ժամանակահատվածում պահվել է մի խցում, որում բացակայում էին պատշաճ բժկական հարմարությունները ողնաշարի տուբերկուլյոզով տառապող անձին կալանքի տակ պահելու համար:
4. Արդյոք դիմողը ենթարկվել է արգելված վերաբերմունքի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո այն հիմքով, որ չնայած նրա առողջական վատ վիճակին, նրան պարտադրվել է ներկայանալ ու մասնակցել դատաքննությանը և՛ կալանքի տակ գտնվելու ընթացքում, և՛ նրան ազատ արձակելուց հետ, ինչպես նաև, որ նրան դատարան են տեղափոխել բանտի մեքենայով, որը հարմարեցված չէր առողջական խնդիրներ ունեցող կալանավորներին տեղափոխելու համար:
5. Արդյոք դիմողի կալանքը 2008 թվականի ապրիլի 24-ից մինչև հունիսի 16-ը §օրինական¦ էր՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի ներքո:
Արդյոք գոյություն ուներ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ոստիկանական օպերացիայի ընթացքում դիմողի նկատմամբ ենթադրաբար անհրաժեշտությունը գերազանցող ուժ կիրառման դեմ՝ ինչպես երաշխավորված է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով:

Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան
Արա Ղազարյան

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply