Շուտով լույս կտեսնի օդով աշխատող մեքենա. Peugeot Citroen ընկերությունը ցուցադրել է իր նոր հիբրիդային մեքենան (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 20:51

Ֆրանսիական ավտոարտադրող հսկան՝ PSA Peugeot Citroen ընկերությունը հավաստիացնում է, որ 2016թ-ին վաճառքի կհանի օդով աշխատող նոր մեքենա:
Ըստ գիտնականների՝ մեքենան հնարավորություն կտա վառելիքի ծախսը կրճատել 80 տոկոսով, քանի որ նոր մեքենան ժամանակի չորս հինգերորդ մասը աշխատում է օդով:
Մեքենան ունի սովորական ներքին այրման շարժիչ, հատուկ հիդրավլիկ փոխանցման տուփ, ինչպես նաև էներգիա արտադրող կոմպրեսային օդամղիչներ: Այս կառուցվածքը մեքենային հնարավորություն է տալիս աշխատել և´ օդով, և´ բենզինով, ինչպես նաև երկուսը համատեղ:
Առաջին անգամ է, որ հիբրիդային մեքենան աշխատում է բենզինի և օդի համադրությամբ: Հիբրիդային մեքենայի այս նոր տեսակը հնարավորություն կտա ձերբազատվել այդքան թանկ մարտկոցներից:
Hybrid Air տեսակի նոր մեքենաները 1000 ֆունտ ստեռլինգով էժան կլինեն ներկայիս հիբրիդային մեքենաների գներից:
Այս մոդելի վրա երկու տարի, խիստ գաղտնի պայմաններում աշխատել են 100 առաջատար գիտնականներ և ինժիներներ:

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply