ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ շուրջ 650,000 մարդ լքել է Սիրիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 20:27

ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացնում է՝ ավելի քան 650,000 մարդ լքել է Սիրիան կոնֆլիկտի պատճառով:
Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի վարչության ղեկավար Վալերի Ամոսը ասել է, որ Սիրիայի հումանիտար իրավիճակը «աղետալի է և աստիճանաբար վատթարանում է»:
Նա հավելել է նաև, որ ցրտաշունչ ձմեռը էլ ավելի է սրացնում տեղից է ծանր իրավիճակը, և ավելի քան 60,000 մարդ մահացել է Սիրիական կոնֆլիկտից, որը սկսել է 22 ամիս առաջ:
ՄԱԿ-ը արդեն կանխատեսել է, որ հարևան պետությունների փախստականների թիվը մինչև հունիս կկրկնապատկվի և կհասնի 1,1 միլիոնի, եթե քաղաքացիական պատերազմը չավարտվի:

Դիտվել է 1602 անգամ:
Print Friendly

Leave a Reply