Այրված Գալաթասարայի համալսարանի փոխարեն հյուրանոց չի կառուցվելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 19:55

Ըստ թուրքական «Haberler»-ի`Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, որ երեկ երեկոյան Ստամբուլի ամենահայտնի համալսարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրված Գալաթասարայի համալսարանի շենքը վերակառուցելու է և բերվելու է իր նախկին տեսքին: Նախարարը նշել է, որ Ստամբուլում գործածության մեջ դտնվող պատմական շենքերում հակահրդեհային ժամանակակից համակարգեր են տեղադրվելու:
Գալաթասարայի համալսարանի պատմական շենքում ծագած հրդեհը այսօր թուրքական մամուլում ամենաքննարկվող թեմաներից է: Այս կապակցությամբ լուրեր էին տարածվել, որ այրված շենքի փոխարեն հյուրանոց է կառուցվելու: Սակայն նախարարի հայտարարությունից հետո այդ տեղեկությունը հերքվել է:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան 19:07-ին Գալաթասարայի համալսարանում էլեկտրաէներգիայի կարճ միացման հետևանքով հրդեհ է ծագել, ինչի մասին Ստամբուլի Բյույուքշեհիրի թաղապետարանը իմացել է կեսը ժամ անց, և 6 րոպե հետո հրշեջ ծառայությունը դեպքի վայր է եկել: Այսօր առավոտյան օդից կատարված լուսանկարները ցույց են տվել, որ հրդեհի հետևանքները շատ ավելի մեծ են, քան ենթադրվում էր: Թաղապետ Քադիր Թոփբաշը նշել է, որ 142 տարվա հնության շենքում հակահրդեհային համակարգը թերի է եղել, քանի որ ժամանակի ընթացքում տեխնիկայի զարգացման հետ զուգընթաց հակահրդեհային անվտանգության մակարդակը, այնուհանդերձ չի բարձրացվել:

Դիտվել է 718 անգամ:
Print Friendly

Leave a Reply