Խմբակային բռնաբարության դեպք Թուրքիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 19:43

Թուրքիայի Ափյոնգարահիսարում երեք երիտասարդ, որոնք գտնվում էին ալկոհոլի ազդեցության տակ փողոցող քայլելից ծեծել են առաջին պատահած դուռը: Տան բնակչուհի 50-ամյա Ս. Ա. անունով կինը բացել է դուռը և երկու տղամարդիկ ուժով բնակարան են ներխուժել: Հարբած տղամարդիկ բռնաբարել են կնոջն ու նրա մոտ հյուրընկալված 16-ամյա Զ. Դ. անունով աղջկան:
Ինչպես հաղորդում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը`հանցագործների հեռանալուց հետո բռնության ենթարկված կանայք ոստիկանություն են դիմել: Ամբողջ քաղաքում հանցագործների հայտնաբերման համար օպերատիվ գործողություններ են ձեռնարկվել: Արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են խմբակային բռնաբարության մասնակցած երեք տղամարդ: Նրանք կալանավորվել են և սպասում են դատարանի որոշմանը:

Դիտվել է 896 անգամ:
Print Friendly

Leave a Reply