Թուրքիայում որոշ քաղաքական գործիչների թույլ չեն տալիս հանդիպել Օջալանի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 19:30

Քրդամետ Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության համանախագահ Սելահեդդին Դեմիրթաշին և Դեմոկրատական հասարական կոնգրեսի համանախագահ Ահմեդ Թյուքին Արդարադատության նախարարությունը թույլ չի տվել հանդիպել Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, հաղորդում է թուրքական “Bianet.org” կայքը:

Ըստ թուրքական “Radikal” թերթի`Ահմեդ Թյուրքին մերժելու պատճառ հանդիսացել է այն հանգամանքը, որ վերջինս Դիարբեքիրում մասնակցել է Ֆրանսիայում սպանված երեք քուրդ կանանց թաղման արարողությանը:

Հավելենք, որ արդեն տևական ժամանակ է` Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը հանդիպում է Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր, Իմրալը կղզում բանտարկված Աբդուլլահ Օջալանի հետ, որպեսզի վերջինիս հրամանով կազմակերպությունը դադարեցնի ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ:

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply