Թուրք երգիչ Տառկանը մեղադրվում է թմրանյութի օգտագործման մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 18:12

Ստամբուլի ծանր հանցագործությունների 6-րդ դատարանում շարունակվում է 17 կասկածյալների դատական գործի լսումները, որոնք մեղադրվում են թմրանյութի օգտագործման մեջ: Կասկածյալների թվում է նաև Թուրքիայում և նրա սահմաններից դուրս բավականին հայտնի երգիչ Տառկանը: Երգչի իրավապաշտպանը պահանջել է նրան բժշկական քննության ենթարկել և ապացուցել թմրանյութի օգտագործաման փաստը:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, երգիչ Տառկան Թեվեթօղլուն մեղադրվում է «օգտագործման, ընդունման կամ պահման նպատակով թմրանյութի գնման մեջ», ինչի համար նրան 1-ից 2 տարվա բանտարկություն է սպասվում:

 

 

 

Դիտվել է 716 անգամ:
Print Friendly

Leave a Reply