Էրիկ Կանտոնան բարեգործական աճուրդ է անցկացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 18:10

 Նշանավոր ֆրանսիացի ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան աճուրդի է հանել 1984 թվականի «Corniche» մոդելի «Rolls Royce» մակնիշի իր մեքենան, որից ստացված հասույթը`125 հազար եվրո, նվիրաբերել է «Rahip Pierre» բարեգործական կազմակերպությանը, որը աջակցում է անտուններին: Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»–ը`մեքենան վաճառքի հանելուց առաջ Կանտոնան ԱՄՆ-ում հայտի մի արվեստագետի դեկտեմբեր ամսին խնդրել է հատուկ ձևով նկարազարդել մեքենան:

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Կանտոնան նկարահանվել է «Looking for Eric» ֆիլմում, որտեղ ներկայացվում  են  աշխատավոր դասի խնդիրները:

 

Դիտվել է 712 անգամ:
Print Friendly

Leave a Reply