Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատուն պատասխանել է նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի` իր հասցեին հնչեցված մեղադրանքներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 23, 2013 17:57

«Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատուն պատասխանել է նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի` իր հասցեին հնչեցված մեղադրանքներին: Այս տեքստը Հրանտ Բագրատյանը տեղադրել է «Ֆեյսբուքի» իր էջում՝ ուղղված “Առավոտում” “արտահայտած” մտքերի պարզաբանմանը
Նախագահի այս թեկնածուն յուրաքանչյուր իր ասուլիսի ընթացքում չգիտես ինչու խոսում է ՀՀ նախագահի թեկնածուներից հենց Հրանտ Բագրատյանի մասին: Հրանտ Բագրատյանը հստակ զեկուցել է 15 տարվա ընթացքում ավելի քան երկուսուկես միլիոն դոլար աշխատավարձ ստանալու վերաբերյալ: Ավելին` ժամանակին այդ եկամուտները եւ դրանցից բյուջե մուծված անդորրագրերի պատճենները հրապարակել է մամուլով: Մարդը շուրջ 600 հազար դոլար եկամտահարկ է մուծել պետությանը, ի՞նչ “Marlboro”-ի մասին է խոսքը: Կոնյակի մասին: Նախ` մի ուղղում, Հրանտ Բագրատյանը խոսել է ոչ թե կոնյակի, այլ ընդհանրապես ալկոհոլային խմիչքների հավաքածուի մասին: Սույն թեկնածուն արդյո՞ք գիտակցում է, որ հավաքածուն վերաբերում է մինյոններին (25-50 գրամանոց շշերի մասին է խոսքը) եւ արդյո՞ք նա հասկանում է, որ Բագրատյանը դրանք հավաքել է հիմնականում “Պեռնո Ռիկար” ընկերությունում աշխատելու ընթացքում ավելի քան 100 ձեռնարկություններ այցելելու կամ ցուցահանդեսներին մասնակցելու ժամանակ: Մնում է հարցնել` ու՞մ խաղերն եք խաղում, իշխանությա՞ն: Հետաքրքիր է` ինչու՞ հենց Հրանտ Բագրատյանը, իսկ մյուս թեկնածունե՞րը: Կարինե Հարությունյան, Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատու

Դիտվել է 798 անգամ:
Print Friendly

Leave a Reply