ԵԽԽՎ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ, եթե չապահովվի խոսքի ազատությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 16:00

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը Ստրասբուրդում տեղի ունեցած ձմեռային նիստից առաջ կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Թուրքիայում խոսքի ազատության վերաբերյալ հարցին, պատասխանել է. “Մենք հետևում ենք Թուրքիայում մամուլի և խոսքի ազատությանը, ինչպես նաև ձերբակալությունների գործընթացներին: Եթե այս երկրում խոսքի ազատության վիճակը չփոփոխվի, մենք պատժամիջոցներ կկիրառենք”: Այս մասին հաղորդում է թուրքական “Bianet.org” կայքը:

ԵԽԽՎ-ի պատրաստած «Մեդիա ազատության վիճակը Եվրոպայում» զեկույցում նշվում է, որ Թուրքիան շարունակում է մնալ ամենաշատ ձերբակալված լրագրողներ ունեցող երկիրը: Զեկույցի համաձայն` մեդիա ոլորտի աշխատողների ձերբակալությունն իրականացվում է հիմնականում ահաբեկչության դեմ պայքարի, թուրք ինքնությունը և պետական կառույցները վիրավորելու պատրվակով:

Զեկույցում նշվում է նաև, որ Թուրքիայում 2008-2012թթ. մոտ 5.000 լրատվական կայք դադարեցրել է իր գործունեությունը`պետական արգելքի պատճառով:

Դիտվել է 693 անգամ:
Print Friendly

Leave a Reply