Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 29, 2010 16:32

Հեռագրում ասված է.

ՙՄեծարգո Դմիտրի Անատոլիի,

ընդունեք անկեղծ ցավակցությունս` Մոսկվայի մետրոպոլիտենում 2010թ. մարտի 29-ին կատարված ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

Հայաստանը վճռականապես դատապարտում է ահաբեկչութան ցանկացած դրսեւորում: Եկել է ժամանակը` միջազգային հանրության համատեղ եւ անզիջում գործողություններով արմատախիլ անելու արդի ժամանակների այս չարիքը: Վստահ եմ, որ կարվի ամեն հնարավորը` բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու դրա կազմակերպիչներին:

Խնդրում եմ կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Սգում ենք Ձեր եւ բոլոր ռուսաստանցիների հետ՚:

Դիտվել է 2141 անգամ:
Print Friendly

Leave a Reply