Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 23, 2013 15:29

Հունվարի 19-ին կայացել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի համաժողովը, որի ընթացքում ներկաները քննարկել են կազմակերպչական բազմաթիվ հարցեր, լսվել են տարբեր զինազձևերի հավաքականների ավագ մարզիչների հաշվետվությունները` կատարված աշխատանքների վերաբերյալ:

Ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել  Արմեն Գրիգորյանը: Համաժողովում ընտրվել են նաև ֆեդերացիայի ղեկավար կազմի մյուս անդամները՝ նախագահի տեղակալներ` Սամվել Աբրահամյանը և Սամվել Մեհրաբյանը, գլխավոր քարտուղար՝ Արտաշես Մադոյանը: Ֆեդերացիայի գործադիր տնօրեն է նշանակվել Արթուր Սեդրակյանը: Ճկասուսերակիրների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտաշես Մադոյանը, իսկ խոցասուսերակիրների հավաքականի՝ Անդրանիկ Արազյանը:

Դիտվել է 659 անգամ:
Print Friendly

Leave a Reply