Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆան Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանին պաշտոնական հրավեր է ուղարկել ներկա գտնվելու աշխարհի տղամարդկանց առաջնության վճռորոշ հանդիպումներին

Օրվա լուր | | January 23, 2013 15:17

Այս օրերին Իսպանիայում ընթանում է հանդբոլի աշխարհի տղամարդկանց առաջնությունը: Հաղթող թիմի անունը հայտնի է դառնալու հունվարի 27-ին:

Եվ ահա, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան և «Կենտրոն» հեռուստաընկերությունը  բացառիկ հնարավորություն են ընձեռելու մարզասերներին ականատեսը դառնալու ուշագրավ այդ  ստուգատեսի ամենակարևոր իրադարձությունների: Ուղիղ եթերով ցուցադրվելու են կիսաեզրափակիչ, 3-րդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները:

Հունվարի 25-ին ժամը 22:00-ին և հունվարի 26-ին ժամը 00:30-ին կցուցադրվեն կիսաեզրափակիչ խաղերը:
Հունվարի 26-ին ժամը 22:00-ից կհեռարձակվի 3-րդ տեղի համար մրցամարտը: Իսկ եզրափակիչ հանդիպման ցուցադրությունը սկվելու է հունվարի 27-ին ժամը 20:15-ին:
Խաղերը մեկնաբանելու են մարզական լրագրող Վարդան Թադևոսյանը և միջազգային կարգի տեսուչ, կամ ինչպես ընդունված է ասել հանդբոլում` դելեգատ, Երևանի Աջափնյակի համայնքի համալիր մարզադպրոցի տնօրեն Արսեն Մխիթարյանը: Վերջինս փորձառու մասնագետ է, տեսչություն է կատարել աշխարհի, Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում, Եվրոպայի գավաթի խաղարկության հանդիպումներում:
Հավելենք, որ Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆայի  պաշտոնական հրավերով հունվարի 24-ին Իսպանիա է ուղևորվելու, նրա հետ հանդիպելու է և սկզբունքային մրցամարտերին ներկա է գտնվելու Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:

Դիտվել է 692 անգամ:
Print Friendly

Leave a Reply