Րաֆֆի Հովհանիսյանին .”մեր խելքը էդ տեսակ բաներից չի կտրում, ինչ էլ որ անես, համոզված ենք, որ ժողովրդի համար ես անելու…”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 23, 2013 15:13

Քարոզարշավի երրորդ օրը ժամը 11:00-ին Ր.Հովհաննիսյանի կարգախոսերով պատված միկրոավտոբուսը շարժվեց դեպի Երևանի Էրեբունի վարչական շրջան: “ժառանգություն“ կուսակցության Էրեբունու տարածքային բաժնի համակարգող Սեդա Մելիքյանի փոխանցմամբ իրենց աշխատանաքային խմբերը մինչ երեկոյան ժամը 19:00-ը դռնեդուռ բաժանում են Ր.Հովհաննիսյանի քարոզչական բուկլետները, զրուցում բնակիչների հետ, լսում նրանց կարծիքներն ու առաջարկները: Էրեբունի փողոցի վրա գտնվող հանրախանութի մոտ Ր. Հովհաննիսյանը զրուցեց կանգառում հավաքված մարդկանց հետ, նրա “Ինչ կուզեիք, որ ավելացնեմ իմ նախընտրական ծրագրում “ հարցին տարեցներից մեկը պատասխանեց.”մեր խելքը էդ տեսակ բաներից չի կտրում, ինչ էլ որ անես, համոզված ենք, որ ժողովրդի համար ես անելու, մնացածը դու գիտես”: Էրեբունի շուկայի հարևանությամբ գտնվող հանրախանութում Ր.Հովհաննիսյանին ոգևորությամբ դիմավորեցին, յուրաքանչյուր վաճառողի ու գնորդի հետ սրտակից զրույցը մի պահ մարդկանց կտրել էր գործից: “Երբ 2008-ին եկավ այստեղ, ասացինք, որ անպայման իր հետ շամպայն ենք խմելու, իսկ նա ասաց՝ կխմենք, երբ հաղթենք: Շամպայնի շիշը մինչ այսօր պահել ենք, համոզված եմ, որ այս անգամ խմելու ենք“,-ասաց վաճառողուհիներից մեկը:
Հավաքվածների մեջ կային նաև Րաֆֆու հաղթանակի հանդեպ թերահավատ մարդիկ, ովքեր համոզված էին, որ հաղթելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Ր.Հովհաննիսյանի համար կանխատեսում էին երկրորդ տեղը:
Անուշ Ներսիսյան

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply