Մոնեի, Պիկասոյի,Գոգենի և Մատիսի նկարների երեք գողեր Ռումինիայում ձերբակալվել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 14:07

Ռոտերդամի Kunsthal գեղարվեստի ցուցասրահից  նկարների գողության մեղադրանքի կասկածանքով  Ռումինիայում ձերբալկալվել է  երեք տղամարդ: Նրանք թանգարանից գողացել են հայտնի նկարիչների յոթ կտավ, իհարկե գողացված գլուխգործոցները դեռ չեն գտնվել:

Կողոպուտը տեղի է ունեցել 2012թ հոկտեմբերի 16-ին, հիշեցնում է  ИТАР-ТАСС-ը: Գողացվածների մեջ են Քլոդ Մոնեի երկու աշխատանք, ինչպես նաև Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի, Լյուսյեն Ֆրեյդի, Պոլ Գոգենի և Մեյեր դե Հաանի նկարներ:

Բոլոր գողացված կտավները “Ավանգաևդ” մասշտաբային ցուցահանդեսի մի մասն էին`նվիրված ցուցասրահի 20 ամյակին: Ցուցահանդեսը բացվել էր 2012թ.  հոկտենբերի 7-ին: Այնտեղ ներկայացված էին 150 նկար, այդ թվում Սալվադոր Դալի, Վինսետ վա Գոգ, Պիտ Մոնդրիանա, Վասիլի Կանդինսկի, Պոլ Սեզան,  մասնավոր “Թրայտոնի ֆոնդից” (Triton Foundation)`Էնդի Ուորխոլ:

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply