Ֆրանսիայի գործարանի արտահոսքից տարածվող գարշահոտը հասել է Լոնդոն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 13:40

Մարդկանց համար անվտանգ գազամպը, որից հոտած ձվի ու սխտորի գարշահոտություն  է տարածվում, կտրել անցել է Լա Մանշն ու հասել Լոնդոն: Այն շարունակում է տարածվել Ֆրանսիայի գործարանից տեղի ունեցած արտահոսքի պատճառով, որը դեռևս չեն կարողանում վերացնել:

Գազի արտահոսքը տեղի է ունեցել շաբաթվա սկզբին, Ռուանի մոտ, Փարիզից  120 կմ հեռավորության վրա գտնվող Lubrizol  քիմիական ընկերությունում: Քամին  անտեսանելի գազամպը քշել հասցրել է Լոնդոն: Քենթ կոմսության հրշեջ բրիգադը տեղաբնակներին  խորհուրդ է տվել փակել լուսամուտներն ու դռները, քանի որ այդ հոտը սրտխառնուքի պատճառ կարող է դառնալ: Ոստիկանությունը նույնպես հայտնել է ահավոր հոտի մասին, որը պատել է Բրիտանիայի մայրաքաղաքը:

Lubrizol  ընկերությունը, որն  արտադրական յուղեր ու ներկեր է արտադրում , հայտարարել է, որ գազի մեջ մերկապտան է ավելացվել, որը հայտնի է որպես   մեթանոլէթիլեն. անգույն հավելանյութ, որը բնական գազին հոտ է տալիս ու հնարավորություն ընձեռում հայտնաբերելու այն:

Արտահոսքի վերացմանն ուղղված օպերացիան պետք է սկսվեր նախօրեին, երեկոյան: ”Խնդիրը ոչ այնքան արտահոսքի մեջ է, որն ի դեպ, այնքան էլ մեծ չէ, որքան այն, որ այդ նյութը հայտնվելով օդում, սարսափելի է բուրում ու շարունակում է տարածվել”,-ասվում է Lubrizol –ի հայտարարության մեջ: ”Կատարվածի հետաքննությունը շարունակվում է , սակայն հիմա շատ կարևոր է արտահոսքը վերացնելը”,-ասում է ընկերությունը:

Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի իշխանությունները բնակչությանը հանգստացնում են , հավաստիացնելով, որ արտահոսքը առողջության համար վտանգ չի ներկայացում:

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply