Մեխիկոյի իշխանությունները ապամոնտաժելու են Հեյդար Ալիևի արձանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 14:42

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում այս շաբաթ ապամոնտաժվելու է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի բրոնզե արձանը, հաղորդում է ադրբեջանական “Haqqin” թերթը:

Քաղաքապետ Միգել Անխել Մանսերան հունվարի 22-ին հայտարարել է, որ Հեյդար Ալիևի արձանը հեռացվելու է, իսկ իշխանությունները դրա համար նոր տեղ են փնտրելու:

Հիշեցնենք, որ Մեքսիկայում դաշնային վարչական դատարանը մերժել էր Ադրբեջանի դեսպանատան հայցը, որով պահանջվում էր արգելել նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի ապամոնտաժումը:

Հուշարձանը տեղադրվել էր Մեքսիկայի կենտրոնական այգիներից մեկում 2012թ. ամռանը, որի կառուցման վրա Ադրբեջանը ծախսել է մոտ 5 մլն դոլար: Սակայն հուշարձանի տեղադրումը իրավապաշտպանների զայրույթի պատճառ է հանդիսացել, ովքեր բողոքում էին, որ Ալիևը Մահաթմա Գանդիի, Աբրահամ Լինկոլնի, ինչպես նաև մեքսիկացի ազգային հերոսների  կողքին տեղ չունի:

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply