Թուրքիայում եպիսկոպոս Պադովեսեի սպանության գործով հանցագործը դատապարտվել է 15 տարի ազատազրկման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 13:57

Թուրքական Հաթայի նահանգի Իսքենդերուն շրջանում 2.5 տարի առաջ Անատոլիայի եպիսկոպոս Լուիջի Պադովեսեին սպանած 27- ամյա Մուրադ Ալթունը դատապարտվել է 15 տարի ազատազրկման, հաղորդում է հայակական “Ակոս” թերթը:

Իսքենդերունի ծանր հանցագործությունների գործերով 2-րդ դատարանը եպիսկոպոս Լուիջի Պադովեսեի սպանության համար Մուրադ Ալթունին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Դատախազությունը պահանջել էր ցմահ ազատազրկում, սակայն դատարանը նախ որոշել է 18, սակայն հաշվի առնելով մեղադրյալի՝ դատական գործընթացում ցուցաբերած կարգապահությունը, պատժաչափն իջեցրել է 15 տարվա։

64 տարեկան Պադովեսեին 2010 թ. հունիսի 3-ին սպանել էր իր չորս տարվա վարորդը`Մուրադ Ալթունը`կտրելով եպիսկոպոսի կոկորդը:

Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply